Ինչպես բարելավել վարկային պատմությունը

Վարկային պատմությունը բարելավելու համար անհրաժեշտ է.

  • առաջին իսկ հնարավորության դեպքում արագ մարել գործող ժամկետանց
    պարտավորությունները,
  • մարումները կատարել սահմանված գրաֆիկին համապատասխան` բացառելով
    ուշացումները,
  • նվազեցնել տրված երաշխավորությունները, իսկ առկայության դեպքում ապահովել այս
    մասով ժամկետանց պարտավորությունների լրիվ մարումը,
  • թեթևացնել վարկային բեռը,
  • խուսափել հաճախակի նոր վարկերի ստացման համար դիմելուց;