Անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկեր

ՀԱՐԳԵԼԻ ՀԱՃԱԽՈՐԴ, ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ, ՈՐ ՍՈՒՅՆ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՆ ՈՒՆԻ ԲԱՐՁՐ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ, ՈՒՍՏԻ ՆԱԽԱՊԵՍ ԴԻՏԱՐԿԵՔ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՒ ԳՆԱՀԱՏԵՔ ՎԱՐԿԸ ՄԱՐԵԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Վարկի արժույթ ՀՀ դրամ
Վարկի առավելագույն ժամկետ 1-60 ամիս
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք տարեկան 18-21%
Վարկի փաստացի տոկոսադրույքը 21-56%
Վարկի նվազագույն գումար 100,000 ՀՀ դրամ
Վարկի առավելագույն գումար 10,000,000 ՀՀ դրամ
Վարկառուի տարիքը 21-65 տարեկան
Վարկի նպատակը Սպառողական
Տրամադրման կարգը Անկանխիկ
Վարկի տոկոսների և հաշվարկման եղանակ Վարկի աշխատող (ոչ ժամկետանց) մնացորդի նկատմամբ
Գրավ անշարժ գույք (բազմաբնակարան շենքում բնակարաններ, առանձնատներ, կառուցապատման իրավունքով հողատարածքներ՝ Երևան, Գյումրի, Աբովյան, Էջմիածին, Վանաձոր, Ծաղկաձոր, Աշտարակ, Դիլիջան, Իջևան, Ջերմուկ քաղաքներում) և երաշխավորություններ
Վարկ/Գրավ առավելագույն արժեք Գույքի շուկայական արժեքի առավելագույնը  50%-ի չափով
Վարկի գումարը գրավի գնահատված արժեքի 30%-ը չգերազանցելու և առավելագույնը 5,000,000 ՀՀ դրամ կազմելու դեպքում վարկառուի եկամուտները հաշվարկվում են ըստ հայտարարագրման, ինչպես նաև երաշխավորների առկայությունը պարտադիր չէ:
Երաշխավոր Իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որի հետ կնքվում է երաշխավորության պայմանագիր և որը Վարկառուի հետ միասին համապարտ պատասխանատվություն է կրում Կազմակերպության հանդեպ Վարկառուի ունեցած պարտավորությունների (Վարկ, հաշվեգրված տոկոսներ, միջնորդավճարներ, տույժեր, տուգանքներ և այլն) կատարման համար: Նախընտրելի է, որ Երաշխավորը ունենա իրեն սեփականության համասեփականության) իրավունքով պատկանող անշարժ գույք և/կամ տեղեկանք աշխատանքի վայրից կամ եկամուտները հաստատող այլ փաստաթուղթ:
Գրավի գնահատում Գրավը ենթակա է գնահատման ՈՒՎԿ-ի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող անկախ գործակալության կողմից:
Վարկի վաղաժամկետ մարման տույժ Չի գանձվում
Մայր գումարի, տոկոսագումարների և սպասարկման վճարների մարումներ Ամենամսյա
Մարումների ձևը Մայր գումարներն ու տոկոսները անուիտետային, իսկ սպասարկման վճարները՝ տրամադրված գումարի նկատմամբ
Հայտի քննարկման վճար 5,000 ՀՀ դրամ
Վարկի տրամադրման վճար (միանվագ) տրամադրված վարկի գումարի մինչև 3%-ի չափով
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման
և հաճախորդին հայտնելու ժամկետ
Առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում
Վարկի սպասարկման ամենամսյա վճար 0,1-0,6%
Ժամկետանց մայր գումարի տույժ 0.13% օրական
Ժամկետանց տոկոսի տույժ 0.13% օրական
Երրորդ անձանց հետ կապված վճարներ Գրավի գնահատում ` 18 000-25 000 ՀՀ դրամ

գրավի (հիփոթեքի) պայմանագրի նոտարական վավերացում՝ 20 000  ՀՀ դրամ

անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում կատարվող ծախսեր (միասնական տեղեկանք և գրավի իրավունքի պետական գրանցում)՝ 25 000-40 000 ՀՀ դրամ

(Երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների նշված վճարների չափերը կարող է փոխվել երրրոդ անձանց կողմից)

Վարկային պատմության մասին

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԱՄՓՈՓ (ՍՔՈՐ) ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ
ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Վարկային պատմությունը հաճախորդի պարտավորությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն
է, որը ցույց է տալիս հաճախորդի պարտքերը, վճարումները, ինչպես նաեւ պարտավորությունների կամ
դրանց կատարման վերաբերյալ տեղեկությունները: Դրական վարկային պատմություն հնարավոր է
ձեւավորել վարկերն առանց ուշացումների մարելու, դրանք նպատակային օգտագործելու դեպքում։Երբ
դուք դիմում եք վարկի համար, Վարկային Կազմակերպությունը/Բանկը մինչեւ Ձեզ վարկ տրամադրելու
որոշում կայացնելը գնահատում է, թե որքանո՞վ եք դուք պատասխանատու որպես վարկառու:
Եթե դուք ձեւավորել եք «լավ վարկային պատմություն», ապա Վարկային Կազմակերպությունը/Բանկը
հավանական է, որ ավելի հեշտ, արագ եւ ավելի բարենպաստ պայմաններով Ձեզ կտրամադրի Ձեր
պահանջած վարկը:

Վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցներում չպետք է ներառվի վարկային զեկույցի
տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն:
Վարկային ամփոփ (սքոր) գնահատականը հաճախորդի վարկային պատմության ուսումնասիրության
հիման վրա ձեւավորված Հաճախորդի վարկունակության եւ վարկարժանության թվային գնահատականն
է:

Հաճախորդի կողմից տրված համաձայնության հիման վրա` ««Ջի Ընդ Էյ» Ունիվերսալ Վարկային
Կազմակերպություն» ՍՊԸ-ի կողմից կատարվում են հաճախորդի ներկա եւ անցյալ դրամական
պարտավորությունների մասին հարցումներ` վարկային պարտավորություններ ստանձնելու/ունենալու,
երրորդ անձի/անձանց պարտավորությունների երաշխավոր լինելու, հաճախորդի նախաձեռնությամբ
վերջինիս վարկավորման հնարավորությունները դիտարկելու նպատակով: Սույն կետում նշված
նպատակով կատարվող հարցումների քանակը կարող է ազդեցություն ունենալ (այդ թվում բացասական)
հաճախորդի վարկային ամփոփ գնահատականի վրա:

Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման
եւ ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ
վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ
մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող
ֆինանսական կազմակերպություններին: Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան
գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով:

Մանրամասների համար՝

www.abcfinance.am

www.acra.am

Ինչպես բարելավել վարկային պատմությունը

Վարկային պատմությունը բարելավելու համար անհրաժեշտ է.

  • առաջին իսկ հնարավորության դեպքում արագ մարել գործող ժամկետանց
    պարտավորությունները,
  • մարումները կատարել սահմանված գրաֆիկին համապատասխան` բացառելով
    ուշացումները,
  • նվազեցնել տրված երաշխավորությունները, իսկ առկայության դեպքում ապահովել այս
    մասով ժամկետանց պարտավորությունների լրիվ մարումը,
  • թեթևացնել վարկային բեռը,
  • խուսափել հաճախակի նոր վարկերի ստացման համար դիմելուց;

Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են  մարվել վարկառուի այլ գույքի հաշվին (առկայության դեպքում)

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ՝  ՈՐ ՁԵՐ ԳՈՒՅՔԸ  (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`  ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ՝ ՈՐ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ԵՎ ԱՔՌԱ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ

Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և

չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ ներկայացված օրինակում:

Մինչ վարկային պայմանագրի կնքելը վարկառուին տրամադրվում է Էական պայմանների ընդհանրական թերթիկ, որտեղ ներկայացվում են սույն վարկատեսակի

տրամադրման ընդհանուր պայմանները, վարկառուի իրավունքներն ու պարտավորությունները և դրանք չկատարելու դեպքում բացասական հետևանքները: 

«Ֆինանսական օգնական» համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` 

www.abcfinance.am