Մեր մասին
««Ջի Ընդ Էյ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ստեղծվել է հիմնադիրների միջև 06.10.2010թ -ին կնքված հիմնադրման մասին պայմանագրին համաձայն: 2011թ.-ից մինչ օրս Կազմակերպության միակ մասնակիցն է «ՌԵՆՍՈՆ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ն: Կազմակերպության ստեղծման նպատակն է` 03.08.2010թ.-ի ՀՀ ԿԲ Խորհրդի թիվ 186 Ա որոշմամբ ստացված թիվ 32 լիցենզիայի հիման վրա օրենքով ունիվերսալ վարկային կազմակերպություններին թույլատրված գործունեության իրականացման ճանապարհով շահույթի ստացումը: ՈՒՎԿ-ն Երեւանում ունի թվով 16 մասնաճյուղ :
Մեր առաքելությունը
««Ջի Ընդ Էյ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնական առաքելությունն է, օգտագործելով տվյալ ոլորտի զարգացման նոր տեխնոլոգիաները` ստեղծել Կազմակերպություն-հաճախորդ հարաբերությունների յուրօրինակ բիզնես մշակույթ և մատուցել բարձրակարգ և որակյալ ծառայություններ: ՈՒՎԿ-ն նպատակ ունի առաջատար տեղ գրավել շուկայում` նպաստելու իր հաճախորդների, բաժնետերերի, իր անձնակազմի` բարեկեցությանն ու կենսամակարդակի բարելավմանը, բարօրությանը:
Բաժնետերեր և ներդնողներ
Կազմակերպության միակ մասնակիցն է «ՌԵՆՍՈՆ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ն:
Խորհուրդ
««Ջի Ընդ Էյ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության խորհրդի կազմը

Ստեփան Փայասլյան - Խորհրդի նախագահ
ծնվել է 1981թ-ի սեպտեմբերի 1-ին: 2001թ-ին ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետը` ստանալով Բակալավրի աստիճան: 2001-2003թթ սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետում` ստանալով Մագիստրոսի աստիճան: 2003-2006թթ. սովորել է ք. Երևանի ԳԱԱ Պատմության ինստիտուտում
որպես Ասպիրանտ` ստանալով Պ.Գ.Թ. գիտական աստիճան: 2009-2012թթ.-ին սովորել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում` ստանալով Մագիստրոսի աստիճան: 2005-2012թթ աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչությունում` որպես վերահսկող: 2012-2013թթ աշխատել է«Արարատբանկ»ԲԲԸ-ում` որպես պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ: 2014թ-ի փետրվարից մինչ 2014 թվականի սեպտեմբերի 30-ը հանդիսացել է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի քաղաքացիական ավիացիայի բարեփոխումների աշխատանքային խմբի փորձագետ: 2014թ-ի հոկտեմբերից աշխատում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում` որպես փորձագետ: 2014թ-ի մայիս ամսից հանդիսացել է ««ՋԻ ԸՆԴ ԷՅ»ՈՒՎԿ» ՍՊԸ –ի խորհրդի անդամ: 2016թ-ի ապրիլ ամսից հանդիսանում է ««ՋԻ ԸՆԴ ԷՅ»ՈՒՎԿ» ՍՊԸ –ի խորհրդի նախագահ: Ամուսնացած է, ունի 3 երեխա:

Կարեն Հովհաննիսյան - Խորհրդի անդամ
Ծնվել է 1983թ-ի հունիսի 10-ին: 2003թ.-ին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Տրանսպորտային համակարգեր ֆակուլտետը` ստանալով Բակալավրի աստիճան: 2003-2005թթ սովորել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ՏՄ և համակարգեր ֆակուլտետում` ստանալով Մագիստրոսի աստիճան:
2003-2005թթ սովորել է Երևան քաղաքի ՄՖԲ ֆին. Ակադեմիայի Ֆինանսներ և վարկ ֆակուլտետում: 2005-2008թթ սովորել է Երևան քաղաքի ՀՀԳԱ Մ. Քոթանյանի անվ. Տնտ. Ինստիտուտում որպես Ասպիրանտ` ստնալով Տ.Գ.Թ. աստիճան: 2005-2007թթ աշխատել է «Սաթի» ՍՊԸ-ում, որպես Բեռնափոխադրւմների բաժնի պատասխանատու: 2007 -2009թթ աշխատել է «Կարտրանս» ՍՊԸ -ում, որպես Տնօրեն: 2008 -2009թթ աշխատել է «Ձեռներեցության միջազգային ակադեմիա»- ում, որպես դոցենտ: 01.2009 -10.2009թթ աշխատել է ՀՀ Ֆինանսների Նախարարությունում, որպես առաջատար մասնագետ: 2009-2013թթ «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ Փոխառուների ստուգման բաժնի պետ: 2013թ-ի հուլիսից հանդիսանում է ««ՋԻ ԸՆԴ ԷՅ»ՈՒՎԿ» ՍՊԸ –ի խորհրդի անդամ: Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Արթուր Խաչատրյան - Խորհրդի անդամ
ծնվել է 1967թ–ի սեպտեմբերի 5-ին: 1991թթ ավարտել է Պրոֆ. տեխ.ուսումնարանի ավտոփականագործական ֆակուլտետը: 2000-2009թ աշխատել է «Կանգոռ» ՍՊԸ-ում որպես հիմնադիր-տնօրեն: 2009թ-ի ապրիլ ամսից աշխատում է «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ում, որպես տարադրամի փոխանակման կետի ղեկավար: 2011թ-ի օգոստոսից հանդիսանում է ««ՋԻ ԸՆԴ ԷՅ» ՈՒՎԿ» ՍՊԸ–ի խորհրդի անդամ: Ամուսնացած է, ունի 3 երեխա:
Ղեկավարություն
««Ջի Ընդ Էյ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարության կազմը:

Կարինե Ռուբենի Ղանդիլյան -Գործադիր տնօրեն
ծնվել է 1971թ–ի ապրիլի 10-ին: 1989-1994 թթ սովորել է Երևանի Ժողովրդական Տնտեսության Ինստիտուտի աշխատանքի էկոնոմիկա և սոցիոլոգիա ֆակուլտետում: 1994թ-ի սեպտեմբեր ամսից աշխատել է ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿԻ գործառնական վարչությունում, որպես վերահսկիչ:
1996-1997 թթ աշխատել է «Հայէկոնոմբանկ»-ում, որպես հաշվապահ: 2002-2007 թթ-ները աշխատել է «ԿԱՆԳՈՌ» ՍՊԸ-ում, որպես տարադրամի փոխանակման գործակալ: 2007-2012թթ աշխատել է «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ում, որպես արտարժույթի առք ու վաճառքի աշխատակից: 2012թ-ի մայիս ամսից աշխատել է ««ՋԻ ԸՆԴ ԷՅ» ՈՒՎԿ» ՍՊԸ–ում, որպես հաշվապահական հաշվառման և հաշվետովություների բաժնի աշխատակից: 2015թ-ի մարտ ամսից զբաղեցրել է ««ՋԻ ԸՆԴ ԷՅ» ՈՒՎԿ» ՍՊԸ –ի Գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2016թ.-ի սեպտեմբերի 26-ից զբաղեցնում է ««ՋԻ ԸՆԴ ԷՅ» ՈՒՎԿ» ՍՊԸ –ի Գործադիր տնօրենի պաշտոնը: Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Լիաննա Գևորգի Եփրեմյան- Գործադիր տնօրենի տեղակալ
ծնվել է 1992թ–ի ապրիլի 09-ին: 2009-2014թթ սովորել է Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի Տնտեսագիտական Ֆակուլտետում` Հաշվապահական Հաշվառում եւ աուդիտ մասնագիտություն:
2013-2015թթ աշխատել է ««ՋԻ ԸՆԴ ԷՅ» ՈՒՎԿ» ՍՊԸ-ում, որպես հաշվապահական հաշվառման եւ հաշվետվությունների բաժնի մասնագետ: 2016-2018թթ աշխատել է «Կրեդիտ Կորպ ՈՒՎԿ» ՓԲԸ-ում, որպես հաշվապահ: 2021թ-ի մարտից ««Ջի Ընդ Էյ» ՈՒՎԿ» ՍՊԸ-ում զբաղեցնում է Գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը: Ամուսնացած է` ունի 1 երեխա:

Գայանե Մալխասյան- Գլխավոր հաշվապահ
ծնվել է 1964թ–ի նոյեմբերի 23-ին: 1981-1985 թթ-ին սովորել է Երևանի Ժողովրդական տնտեսագիտական ինստիտուտի ֆինանսա-հաշվային ֆակուլտետում: 1985-1988 թթ աշխատել է ՀՀ Կենտրոնական Բանկի ընդհանուր հաշվետվության և ներբանկային գործառնության բաժնում, որպես մասնագետ: 1988-1991 թթ-ին աշխատել է «Հայպետառբանկ», որպես ներքին հաշվապահության բաժնի առաջատար մասնագետ: 1991թ-ից աշխատել է «Հայէկոնոբանկ» ՓԲԸ–ում, որպես հաշվապհական հաշվառման և հաշվետվությունների վարչության ներքին հաշվապահության բաժնի գլխավոր տնտեսագետ:
Այնուհետ 1993թ-ից աշխատել է «Հայէկոնոբանկ» ՓԲԸ –ում, որպես քաղաքային վարչության գլխավոր հաշվապահի տեղակալ: 1996-1998թթ զբաղեցրել է «Հայէկոնոբանկ» ՓԲԸ –ի քաղաքային վարչության գլխավոր հաշվապահի պաշտոնը: 1998թ-ից աշխատել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում, որպես հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների վարչության ներքին հաշվապահության բաժնի պետ – գլխավոր հաշվապահի տեղակալ: 2007-2010թ.թ-ին զբաղեցրել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում, հաճախորդների սպասարկման դեպարտամենտի պետի պաշտոնը: 2010-2013 թթ աշխատել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում, որպես հաճախորդների սպասարկման վարչության պետ: 2014-2015 թթ աշխատել է «Թալինա» ՍՊԸ-ում, որպես գլխավոր հաշվապահ: 2015թ-ի հուլիսից ««ՋԻ ԸՆԴ ԷՅ» ՈՒՎԿ» ՍՊԸ –ում զբաղեցնում է Գլխավոր հաշվապահի պաշտոնը: 20.10.2023թ.-ի Հայաստանի Աուդիտորների և Փորձագետ Հաշվապահների Պալատի N83-Ա որոշմամբ ստացել է N ՓՀ 0377 Փորձագետ Հաշվապահի Որակավորման վկայական: Ամուսնացած է, ունի 2 երեխա:


















