Բողոք-պահանջների ընթացակարգ
Հարգելի’ հաճախորդ, Ընկերության կողմից ծառայությունների մատուցման հետ առնչվող ցանկացած տարաձայնություն բացառելու, շահերի բախումը կանխելու, Հաճախորդի իրավունքները պատշաճ ձևով պաշտպանելու նպատակով, ինչպես նաև ի կատարումն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների, Ընկերությունը հաստատել է «Հաճախորդներից ստացված բողոք-պահանջների և /կամ առաջարկությունների քննարկման և կատարման ընթացակարգ» ներքին կարգը: Կից ներկայացնում ենք`,.
Հաճախորդները Ընկերության նկատմամբ ծագած բողոք-պահանջների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Ընկերությանը հետևյալ հեռախոսահամարներով՝ (+374 10) 56 99 11, (+374 99) 56 99 11 , իսկ բողոք-պահանջները կարողեն ուղղվել ինչպես վերոնշյալ հեռախոսահամարներով, այնպես էլ Էլ. փոստով` info@g-a.am,ինչպես նաև կարողեք այցելել մեզ հետևյալ հասցեով՝««ՋԻ ԸՆԴ ԷՅ» ՈԻՎԿ»ՍՊԸ ք. Երևան, Կասյան 5/15:
Նշենք նաև, որ««ՋԻ ԸՆԴ ԷՅ» ՈԻՎԿ» ՍՊԸ ցանկացած ֆիզիկականան Հաճախորդ հնարավորություն ունի ներկայացնել ու իր հետ կնքվող պայմանագրի բխող պահանջները ֆինանսական համակարգի հաշտարարին:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ
Հաշտարար ՝ Փիրուզ Սարգսյան
Գտնվելու վայրը՝ 0010, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն 4-րդ հարկ, 411 սենյակ
Հեռ.՝ (010) 582-321, 582-322
Էլ. հասցե՝ info@fsm.am
Ֆաքս՝ (010) 582-421
Կայք` http://www.fsm.am
Ցանկացած անձ իրավունք ունի ստանալու ««ՋԻ ԸՆԴ ԷՅ» ՈԻՎԿ» ՍՊԸ վերաբերյալ «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները: Թղթային տարբերակով տեղեկատվության տրամադրման դեպքում կգանձվի պատճենահանման գինը: Ժամկետը` դիմումը ստանալուն հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում: Վայրը՝ Ընկերության գրասենյակ: