Հիփոթեքային վարկեր

Տարեկան փաստացի տոկոսադրույքըբնակելի անշարժ գույքի ձեռք բերման դեպքում

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՓԲԸ –ի հետ համագործակցության Սեփական ռեսուրսներ
Վարկի նպատակը 1. բնակելի անշարժ գույքի ձեռք բերում
2. բնակելի անշարժ գուքի կառուցապատում
3. բնակելի անշարժ գույքի վերանորոգում
1. բնակելի անշարժ գույքի ձեռք բերում
2. բնակելի անշարժ գույքի վերանորոգում
Վարկավորման տարածաշրջանը հիմնականում՝ Երևան, Աբվյան, Էջմիածին, Ծաղկաձոր,Դիլիջան քաղաքներում
Վարկի արժույթը ՀՀ դրամ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար
Տրամադրման ժամկետը 120 – 144 ամիս 1 – 84 ամիս
անշարժ գույքի վերանորոգում
60-84 ամիս
1 – 84 ամիս
Տարեկան տոկոսադրույքը բնակելի անշարժ գույքի ձեռք բերման դեպքում
12-13% 16–19%
բնակելի անշարժ գույքի վերանորոգում/ կառուցապատում
13-15% 16–20%
Տարեկան փաստացի տոկոսադրույքը բնակելի անշարժ գույքի ձեռք բերման դեպքում
13.02-16.23% 16.68-47.65%
բնակելի անշարժ գույքի վերանորոգում/ կառուցապատում
14.25-17.35% 17.25-50.28%
Կանխավճար (նվազագույնը) բնակելի անշարժ գույքի ձեռք բերման դեպքում
30%, լրացուցիչ գույքի գրավադրման դեպքում՝ 10% 30%
Վարկի սահմանային գումարը բնակելի անշարժ գույքի ձեռք բերման դեպքում
100 000 – 25 000 000 ՀՀ դրամ 100 0000- 30 000 000 ՀՀ դրամ/ԱՄՆդոլար
բնակելի անշարժ գույքի վերանորոգում / կառուցապատում
1. վերանորոգում՝  100 000 – 25 000 000 ՀՀ դրամ
2.կառուցապատում՝  100 000 – 20 000 000 ՀՀ դրամ
100 000 – 20 000 000 ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար
Վարկ / Գրավի արժեք սահմանային հարաբերակցությունը բնակելի անշարժ գույքի ձեռք բերման դեպքում
70%, լրացուցիչ գույքի գրավադրման դեպքում՝ 90% 70%
բնակելի անշարժ գույքի վերանորոգում / կառուցապատում
50% 50%
Վարկի և տոկոսի վճարում ամսական հավասարաչափ մարումների ժամանակացույց
Տույժեր, տուգանքներ ժամկետանց գումարի տույժ օրական՝ 0.13%, ժամկետանց տոկոսի տույժ օրական՝ 0.13%
Վաղաժամկետ մարման տույժ Չի կիրառվում
Հայտի քննարկման վճար 5 000 ՀՀ դրամ
Վարկի սպասարկման միանվագ վճար վարկի գումարի մինչև 3%-ի չափով
Վարկի սպասարկման ամսական վճար Չի կիրառվում 0,1-0,6%
Գրավադրվող բնակելի անշարժ գույքի գնահատում՝ անկախ գնահատող կազմակերպության կողմից
Անհրաժեշտ պայմաններ 1.գրավադրվող բնակելի անշարժ գույքի տարեկան
ապահովագրում ֆիզիկական վնասից՝ գույքի արժեքի
(սեփական ռեսուրսներով տրամադրվող վարկերի
դեպքում՝ վարկի մնացորդային գումարի) նկատմամբ
տարեկան 0.18% դրույքով
2. վարկառուի դժբախտ դեպքերից տարեկան
ապահովագրություն՝ վարկի գումարի արժեքից
տարեկան 0.18% դրույքով
Վարկառուի տարիքը 22-65 տարեկան
Վարկի տոկոսների հաշվարկման եղանակ վարկի փաստացի մնացորդի նկատմամբ
Վարկի մայր գումարի մարումներ ամենամսյա
Վարկի տոկոսների և սպասարկման վճարների
մարումներ
ամենամսյա
Մարումների ձևը 1.Մայր գումարներն ու տոկոները անուիտետային
2. Մայր գումարները հավասարաչափ, իսկ տոկոսներն նվազող մնացորդի նկատմամբ

Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է ամբողջական փաստաթղթերը ներկայացնելուց հետո առավելագույնը 3/երեք/ աշխատանքային օրվա ընթացքում: Վարկային հայտ ներկայացնողը, վարկը  տրամադրելու վերաբերյալ որոշման  մասին տեղեկավցում է 1/մեկ/ աշխատանքային օրվա ընթաքցում:

Վարկի տրամադրման դրական գործոններն են՝ հաճախորդի վարկունակությունը, դրական վարկային պատմության առկայությունը,  գրավի առարկայի որակը և այլն:

Վարկի մերժման գործոններն են՝  հաճախորդի եկամուտների անբավարար լինելը, բացասական վարկային պատմության առկայությունը, ներկայացված տեղեկատվության կամ փաստաթղթային փաթեթի թերի կամ անարժանահավատ լինելը և այլն:

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ-Վարկի մայր գումարը վերադարձվում է այն արժույթով, որով տրամադրված է վարկը, իսկ տոկոսները և սպասարկման վճարները վճարվում են միայն ՀՀ դրամով՝ հաշվարկված տվյալ պահի ՀՀ ԿԲ փոխարժեքով:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը` գրանցվել վարկային ռեգիստրում և ԱՔՌԱ համակարգում: Վարկային պարտավորությունների չկատարման եւ գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին:

«Ֆինանսական օգնական» համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` www.abcfinance.am