Գաղտնիության քաղաքականություն

Սույն գաղտնիության քաղաքականությունը ներկայանցում է ««ՋԻ ԸՆԴ ԷՅ» ՈՒՎԿ» ՍՊԸ պաշտոնական կայքի՝ www.g-a.am այցելուների անձնական տվյալների պաշտպանության ապահովման ընդհանուր դրույթները։

Կազմակերպությունը չի պահանջում իր այցելուներից գրանցվել, այլ կերպ ասած, տրամադրել անձնական տեղեկատվություն իր Կայքն այցելելու համար և չի հավաքում անձնական տեղեկություններ իր այցելուների մասին, քանի դեռ այցելուները կամավոր կերպով չեն տրամադրում դրանք:

Կազմակերպությունը օգտագործում է այցելուների վերաբերյալ իրեն հայտնի դարձած տեղեկությունները այցելուների հետ կապ հաստատելու խնդրանքին արձագանքելու համար:

Կազմակերպությունը չի վաճառում կամ այլ կերպ փոխանցում այցելուների անձնական տվյալները երրորդ անձանց՝ առանց այդ մասին վերջիններիս նախնական համաձայնության:

Կայքում չի ներառվում կամ առաջարկվում երրորդ անձանց ապրանքներ կամ ծառայություններ:

Կազմակերպությունը իրավունք է վերապահում փոփոխել ցանկացած դրույթ, որը ներկայացված է սույն Գաղտնիության քաղաքականությունում՝ առանց Օգտագործողի նախնական ծանուցման։ Ցանկացած կիրառվող փոփոխություն կներկայացվի Օգտագործողի ուշադրությանը կայքում՝ համապատասխան բաժնում: