Առևտրային վարկեր

Վարկի արժույթ ՀՀ դրամ
ԱՄՆ դոլար
Վարկի ժամկետ Առավելագույնը 60 ամիս
Արտոնյալ ժամանակաշրջան Մինչև 6 ամիս
Տրամադրման կարգը Անկանխիկ, միանվագ կամ փուլային
Վարկի տարեկան տոկոսադրույք ՀՀ դրամով վարկեր- 20%

ԱՄՆ դոլարով վարկեր

1.տարեկան 16%- 18% ՝ մինչև 20,000 ԱՄՆ դոլար վարկերի դեպքում

2. տարեկան 15%-17%՝ մինչև  20,001-35,000 ԱՄՆ դոլար վարկերի դեպքում

Վարկի սպասարկման միանվագ վճար 1.Տրամադրվող վարկի գումարի մինչև 2%-ի չափով`  մինչև 20,000 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ վարկերի դեպքում
2.Տրամադրվող վարկի գումարի մինչև 1%-ի չափով` 20,001-35,000 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ դեպքում
Վարկի սպասարկման ամսական վճար 1.  0.22%՝ մինչև 20,000 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ վարկերի
2.  0.15%՝ 20,001-35,000 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ վարկերի
Վարկի նվազագույն գումար 100,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
Վարկի առավելագույն գումար 17,500,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
Վարկի նպատակը Բիզնեսի զարգացում և ընդլայնում
Վարկի տոկոսների մարումներ Վարկի աշխատող (ոչ ժամկետանց) մնացորդի նկատմամբ
Գրավ (Անշարժ գույք և/կամ շարժական գույք և/կամ
Երաշխավորություններ)
1. անշարժ գույք (բազմաբնակարան շենքում բնակարաններ, առանձնատներ, կառուցապատման իրավունքով
հողատարածքներ՝ Երևան, Գյումրի, Աբվյան, Էջմիածին, Վանաձոր, Ծաղկաձոր, Աշտարակ, Դիլիջան, Իջևան,
Ջերմուկ քաղաքներում)
2. Ավտոմեքենա
3. Երեք ֆիզիկական և /կամ իրավաբանական անձանց երաշխավորություն մինչև 1,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար գումարի չափով վարկերի համար:
Գրավի ապահովագրություն Ավտոմեքենաները ենթակա են պարտադիր «Կասկո» (ֆիզիկական վնաս և առևանգում) ապահովագրությամբ` Վարկի
գործողության ողջ ընթացքում: Ընդ որում, շահառու պետք է հանդիսանա Կազմակերպությունը: Գրավադրվող անշարժ գույքի ապահովագրում չի պահանջվում:
Գրավի գնահատում Գրավը ենթակա է գնահատման ՈՒՎԿ-ի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնելու լիցենզիա ունեցող
անկախ գործակալության և/կամ կազմակերպության աշխատակցի կողմից:
Երաշխավոր Իրավաբանական կամ ֆիզիկական անձ, ում հետ կնքվում է երաշխավորության պայմանագիր և ով Վարկառուի հետ
միասին համապարտ պատասխանատվություն է կրում կազմակերպության հանդեպ Վարկառուի ունեցած պարտավորությունների (Վարկ, հաշվեգրված տոկոսներ, միջնորդավճարներ, տույժեր, տուգանքներ և այլն) կատարման
համար: Երաշխավորը պետք է ունենա իրեն սեփականության (համասեփականության) իրավունքով պատկանող անշարժ
գույք և/կամ եկամտի ստացման իրավունք
Վարկի վաղաժամկետ մարման տույժ Չի գանձվում
Վարկի մայր գումարի մարումներ Ամսական
Վարկի տոկոսների և սպասարկման վճարների
մարումներ
Ամսական
Մարումների ձևը 1.Մայր գումարներն ու տոկոսները անունիտետային, իսկ սպասարկման վճարները տրամադրված գումարի
նկատմամբ

2. Մայր գումարները հավասարաչափ, տոկոսները նվազող մնացորդի նկատմամբ, իսկ սպասարկման վճարները տրամադրված գումարի
նկատմամբ

3. Ճկուն մարման եղանակով

Ժամկետանց մայր գումարի տույժ 0,13% օրական
Ժամկետանց տոկոսի տույժ 0,13% օրական
Գործունեության ժամկետ Առնվազն 3 ամսից ավել փաստացի գործունեության առկայություն
Վարկային պատմություն Վարկերը տրամադրվում են այն հաճախորդներին, ովքեր հայտի ներկայացման օրվա դրությամբ ժամկետանց պարտավորություններ չունեն և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը հայտի ներկայացմանը նախորդող 12 ամիսների ընթացքում չի գերազանցել 60 օրը

Առևտրային Էքսպրես վարկեր

Վարկի արժույթ ՀՀ դրամ
ԱՄՆ դոլար
Վարկի ժամկետ Առավելագույնը 30 ամիս
Վարկի տոկոսադրույք ՀՀ դրամով վարկեր – տարեկան 20-22%
ԱՄՆ դոլարով վարկեր – տարեկան 18-19%
Վարկի տրամադրման միանվագ վճար Տրամադրվող վարկի գումարի մինչև 3%-ի չափով
Վարկի սպասարկման ամսական սպասարկման վճար Մինչև 0.5%
Վարկի նվազագույն գումար 100,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
Վարկի առավելագույն գումար 1,300,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
Վարկի նպատակը Բիզնեսի ընդլայնում
Վարկի տոկոսների մարումներ Վարկի մնացորդի նկատմամբ
Վարկի տրամադրման եղանակ Անկանխիկ, միանվագ կամ փուլային
Ապահովման միջոց Առավելագույնը երեք ֆիզիկական և /կամ իրավաբանական անձանց երաշխավորություն և շրջանառու միջոցներ(վարկ/շրջանառու միջոցնր հարաբերակցությունը առնվազն 30%) :
Երաշխավոր Իրավաբանական կամ ֆիզիկական անձ, ում հետ կնքվում է երաշխավորության պայմանագիր և ով Վարկառուի հետ միասին համապարտ պատասխանատվություն է կրում կազմակերպության հանդեպ Վարկառուի ունեցած պարտավորությունների (Վարկ, հաշվեգրված տոկոսներ, միջնորդավճարներ, տույժեր, տուգանքներ և այլն) կատարման համար: Երաշխավորը պետք է ունենա իրեն սեփականության (համասեփականության) իրավունքով պատկանող անշարժ գույք և/կամ եկամտի ստացման իրավունք
Վարկի վաղաժամկետ մարման տույժ Չի գանձվում
Վարկի մայր գումարի մարումներ Ամսական
Վարկի տոկոսների և սպասարկման վճարների մարումներ Ամսական
Մարումների ձևը 1. Մայր գումարներն ու տոկոսները անուիտետային, իսկ սպասարկման վճարները տրամադրված գումարի նկատմամբ

2. Մայր գումարները հավասարաչափ, իսկ տոկոսներն նվազողական եղանակով ինչպես նաև սպասարկման վճարները տրամադրված գումարի նկատմամբ

Ժամկետանց մայր գումարի տույժ 0,13% օրական
Ժամկետանց տոկոսի տույժ 0,13% օրական
Դրական որոշման և վարկի մերժման գործոն Վարկերը տրամադրվում են այն հաճախորդներին, ովքեր հայտի ներկայացման օրվա դրությամբ ժամկետանց պարտավորություններ չունեն և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը հայտի ներկայացմանը նախորդող 12 ամիսների ընթացքում չի գերազանցել 30 օրը

Վարկային պատմության մասին

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԱՄՓՈՓ (ՍՔՈՐ) ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ
ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Վարկային պատմությունը հաճախորդի պարտավորությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն
է, որը ցույց է տալիս հաճախորդի պարտքերը, վճարումները, ինչպես նաեւ պարտավորությունների կամ
դրանց կատարման վերաբերյալ տեղեկությունները: Դրական վարկային պատմություն հնարավոր է
ձեւավորել վարկերն առանց ուշացումների մարելու, դրանք նպատակային օգտագործելու դեպքում։Երբ
դուք դիմում եք վարկի համար, Վարկային Կազմակերպությունը/Բանկը մինչեւ Ձեզ վարկ տրամադրելու
որոշում կայացնելը գնահատում է, թե որքանո՞վ եք դուք պատասխանատու որպես վարկառու:
Եթե դուք ձեւավորել եք «լավ վարկային պատմություն», ապա Վարկային Կազմակերպությունը/Բանկը
հավանական է, որ ավելի հեշտ, արագ եւ ավելի բարենպաստ պայմաններով Ձեզ կտրամադրի Ձեր
պահանջած վարկը:

Վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցներում չպետք է ներառվի վարկային զեկույցի
տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն:
Վարկային ամփոփ (սքոր) գնահատականը հաճախորդի վարկային պատմության ուսումնասիրության
հիման վրա ձեւավորված Հաճախորդի վարկունակության եւ վարկարժանության թվային գնահատականն
է:

Հաճախորդի կողմից տրված համաձայնության հիման վրա` ««Ջի Ընդ Էյ» Ունիվերսալ Վարկային
Կազմակերպություն» ՍՊԸ-ի կողմից կատարվում են հաճախորդի ներկա եւ անցյալ դրամական
պարտավորությունների մասին հարցումներ` վարկային պարտավորություններ ստանձնելու/ունենալու,
երրորդ անձի/անձանց պարտավորությունների երաշխավոր լինելու, հաճախորդի նախաձեռնությամբ
վերջինիս վարկավորման հնարավորությունները դիտարկելու նպատակով: Սույն կետում նշված
նպատակով կատարվող հարցումների քանակը կարող է ազդեցություն ունենալ (այդ թվում բացասական)
հաճախորդի վարկային ամփոփ գնահատականի վրա:

Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման
եւ ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ
վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ
մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող
ֆինանսական կազմակերպություններին: Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան
գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով:

Մանրամասների համար՝

www.abcfinance.am

www.acra.am

Ինչպես բարելավել վարկային պատմությունը

Վարկային պատմությունը բարելավելու համար անհրաժեշտ է.

  • առաջին իսկ հնարավորության դեպքում արագ մարել գործող ժամկետանց
    պարտավորությունները,
  • մարումները կատարել սահմանված գրաֆիկին համապատասխան` բացառելով
    ուշացումները,
  • նվազեցնել տրված երաշխավորությունները, իսկ առկայության դեպքում ապահովել այս
    մասով ժամկետանց պարտավորությունների լրիվ մարումը,
  • թեթևացնել վարկային բեռը,
  • խուսափել հաճախակի նոր վարկերի ստացման համար դիմելուց;

Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները

ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են  մարվել վարկառուի այլ գույքի հաշվին (առկայության դեպքում)

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. ՁԵՐ ԿՈՂՄԻՑ  ՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԵԳԻՍՏՐՈՒՄ ԵՎ ԱՔՌԱ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ