Էքսպրես սպառողական վարկեր

ՀԱՐԳԵԼԻ ՀԱՃԱԽՈՐԴ, ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ, ՈՐ ՍՈՒՅՆ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՆ ՈՒՆԻ ԲԱՐՁՐ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ, ՈՒՍՏԻ ՆԱԽԱՊԵՍ ԴԻՏԱՐԿԵՔ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՒ ԳՆԱՀԱՏԵՔ ՎԱՐԿԸ ՄԱՐԵԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Վարկի արժույթ ՀՀ դրամ
Տարեկան անվանական տոկոսադրույքը 22-24%
Տարեկան փաստացի տոկոսադրույքը 78-143%
Տրամադրման ժամկետը 1-12 ամիս
Տրամադրման կարգը Անկանխիկ
Վարկի գումարը 100 000 – 400 000 ՀՀ դրամ
Վարկի մարում ամենամսյա հավասարաչափ
Պահանջվող փաստաթղթեր անձնագիր,սոցիալական քարտ, եկամուտ հաստատող փաստաթուղթ
Հայտի ուսումնասիրության վճար և միանավագ սպասարկման վճար 5 000 ՀՀ դրամ-հայտի ուսումնասիրություն

միանվագ սպասարկում ՝ վարկի գումարի 3%-ի չափով

Վարկի սպասարկման վճար (ամսական) մինչև 1 % (նվազագույնը  1 000 ՀՀ դրամ)
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման և
հաճախորդին հայտնելու ժամկետ
1  աշխատանքային օրվա ընթացքում
Վարկառուի տարիքը 25-60 տարեկան
Տույժեր տուգանքներ Տույժեր տուգանքներ ժամկետանց գումարի տույժ օրական 0.13%, ժամկետանց տոկոսի տույժ օրական՝ 0.13%
Վարկառուի գրանցման/բնակության վայր ք.Երևան
Եկամուտ վարկերը տրամադրվում են այն ֆիզիկական անձանց, ում ամսական զուտ եկամուտը կազմում է  ոչ պակաս քան 150 000 ՀՀ դրամ:
Վարկային պատմություն վարկերը տրամադրվում են այն ֆիզիկական անձանց, ովքեր հայտի ներկայացման օրվա դրությամբ ժամկետանց պարտավորություններ չունեն կամ ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը հայտի ներկայացմանը նախորդող 12 ամիսների ընթացքում չի գերազանցել 5 օրը

Վարկային պատմության մասին

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԱՄՓՈՓ (ՍՔՈՐ) ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ
ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Վարկային պատմությունը հաճախորդի պարտավորությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն
է, որը ցույց է տալիս հաճախորդի պարտքերը, վճարումները, ինչպես նաեւ պարտավորությունների կամ
դրանց կատարման վերաբերյալ տեղեկությունները: Դրական վարկային պատմություն հնարավոր է
ձեւավորել վարկերն առանց ուշացումների մարելու, դրանք նպատակային օգտագործելու դեպքում։Երբ
դուք դիմում եք վարկի համար, Վարկային Կազմակերպությունը/Բանկը մինչեւ Ձեզ վարկ տրամադրելու
որոշում կայացնելը գնահատում է, թե որքանո՞վ եք դուք պատասխանատու որպես վարկառու:
Եթե դուք ձեւավորել եք «լավ վարկային պատմություն», ապա Վարկային Կազմակերպությունը/Բանկը
հավանական է, որ ավելի հեշտ, արագ եւ ավելի բարենպաստ պայմաններով Ձեզ կտրամադրի Ձեր
պահանջած վարկը:

Վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցներում չպետք է ներառվի վարկային զեկույցի
տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն:
Վարկային ամփոփ (սքոր) գնահատականը հաճախորդի վարկային պատմության ուսումնասիրության
հիման վրա ձեւավորված Հաճախորդի վարկունակության եւ վարկարժանության թվային գնահատականն
է:

Հաճախորդի կողմից տրված համաձայնության հիման վրա` ««Ջի Ընդ Էյ» Ունիվերսալ Վարկային
Կազմակերպություն» ՍՊԸ-ի կողմից կատարվում են հաճախորդի ներկա եւ անցյալ դրամական
պարտավորությունների մասին հարցումներ` վարկային պարտավորություններ ստանձնելու/ունենալու,
երրորդ անձի/անձանց պարտավորությունների երաշխավոր լինելու, հաճախորդի նախաձեռնությամբ
վերջինիս վարկավորման հնարավորությունները դիտարկելու նպատակով: Սույն կետում նշված
նպատակով կատարվող հարցումների քանակը կարող է ազդեցություն ունենալ (այդ թվում բացասական)
հաճախորդի վարկային ամփոփ գնահատականի վրա:

Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման
եւ ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ
վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ
մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող
ֆինանսական կազմակերպություններին: Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան
գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով:

Մանրամասների համար՝

www.abcfinance.am

www.acra.am

Ինչպես բարելավել վարկային պատմությունը

Վարկային պատմությունը բարելավելու համար անհրաժեշտ է.

  • առաջին իսկ հնարավորության դեպքում արագ մարել գործող ժամկետանց
    պարտավորությունները,
  • մարումները կատարել սահմանված գրաֆիկին համապատասխան` բացառելով
    ուշացումները,
  • նվազեցնել տրված երաշխավորությունները, իսկ առկայության դեպքում ապահովել այս
    մասով ժամկետանց պարտավորությունների լրիվ մարումը,
  • թեթևացնել վարկային բեռը,
  • խուսափել հաճախակի նոր վարկերի ստացման համար դիմելուց;

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`  ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ՝ ՈՐ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ԵՎ ԱՔՌԱ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ

Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում ևչափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ ներկայացված օրինակում:

Մինչ վարկային պայմանագրի կնքելը վարկառուին տրամադրվում է Էական պայմանների ընդհանրական թերթիկ, որտեղ ներկայացվում են սույն վարկատեսակիտրամադրման ընդհանուր պայմանները, վարկառուի իրավունքներն ու պարտավորությունները և դրանք չկատարելու դեպքում բացասական հետևանքները: 

«Ֆինանսական օգնական» համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` www.abcfinance.am