Վարկային պատմության մասին

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԱՄՓՈՓ (ՍՔՈՐ) ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ
ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Վարկային պատմությունը հաճախորդի պարտավորությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն
է, որը ցույց է տալիս հաճախորդի պարտքերը, վճարումները, ինչպես նաեւ պարտավորությունների կամ
դրանց կատարման վերաբերյալ տեղեկությունները: Դրական վարկային պատմություն հնարավոր է
ձեւավորել վարկերն առանց ուշացումների մարելու, դրանք նպատակային օգտագործելու դեպքում։Երբ
դուք դիմում եք վարկի համար, Վարկային Կազմակերպությունը/Բանկը մինչեւ Ձեզ վարկ տրամադրելու
որոշում կայացնելը գնահատում է, թե որքանո՞վ եք դուք պատասխանատու որպես վարկառու:
Եթե դուք ձեւավորել եք «լավ վարկային պատմություն», ապա Վարկային Կազմակերպությունը/Բանկը
հավանական է, որ ավելի հեշտ, արագ եւ ավելի բարենպաստ պայմաններով Ձեզ կտրամադրի Ձեր
պահանջած վարկը:

Վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցներում չպետք է ներառվի վարկային զեկույցի
տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն:
Վարկային ամփոփ (սքոր) գնահատականը հաճախորդի վարկային պատմության ուսումնասիրության
հիման վրա ձեւավորված Հաճախորդի վարկունակության եւ վարկարժանության թվային գնահատականն
է:

Հաճախորդի կողմից տրված համաձայնության հիման վրա` ««Ջի Ընդ Էյ» Ունիվերսալ Վարկային
Կազմակերպություն» ՍՊԸ-ի կողմից կատարվում են հաճախորդի ներկա եւ անցյալ դրամական
պարտավորությունների մասին հարցումներ` վարկային պարտավորություններ ստանձնելու/ունենալու,
երրորդ անձի/անձանց պարտավորությունների երաշխավոր լինելու, հաճախորդի նախաձեռնությամբ
վերջինիս վարկավորման հնարավորությունները դիտարկելու նպատակով: Սույն կետում նշված
նպատակով կատարվող հարցումների քանակը կարող է ազդեցություն ունենալ (այդ թվում բացասական)
հաճախորդի վարկային ամփոփ գնահատականի վրա:

Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման
եւ ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ
վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ
մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող
ֆինանսական կազմակերպություններին: Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան
գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով:

Մանրամասների համար՝

www.abcfinance.am

www.acra.am