ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!!!!!

Հարգելի հաճախորդներ

ՋԻ ԸՆԴ ԷՅ ՈՒՎԿ ՍՊԸ-ն սկսել է կրեդիտավորման ընդհանուր ծախսի վերահաշվարկ 16.08.2019թ. սկսած տրամադրված սպառողական վարկերի գծով վաղաժամկետ մարումների մասով, ինչի արդյունքում կրեդիտավորման ընդհանուր ծախսն ամսական և միանվագ միջնորդավճարների գծով նվազեցվել է:

Ընկերությունը հավելյալ վճարված գումարները վերադարձնելու համար անհրաժեշտ գործողությունները նախատեսում է ավարտել մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: Հաճախորդները հավելյալ վճարված գումարների վերադարձման մասին կստանան լրացուցիչ տեղեկատվություն sms հաղորդագրության կամ զանգի միջոցով, ինչպես նաև առաջացած հարցերի պարզաբանման համար կարող են զանգահարել կայքում նշված հեռախոսահամարներով: